Անգլիայում հազարավոր մեդուզաներ են ափ նետվել (լուսանկարներ,տեսանյութ)
Անգլիայում գտնվող Դորսեթ և Բաուերմութ լողափներում Rhizostoma pulmo տեսակի մեդուզաներ են ափ նետվել, գրում է Daily Mail-ը։
Տարօրինակ երևույթը նկատել են Պորտլանդ Հարբուր քաղաքի բնակիչները։ Մասնագետները նշում են, որ մեդուզաները վտանգավոր չեն մարդու համար։
Սաութհեմփթոնի համալսարանի՝ օվկիանոսների և ծովերի ուսումնասիրմամբ զբաղվող պրոֆեսոր Սայմոն Բոքսոլը նշել է, որ ջրային կենդանիների նման զանգվածային մահվան պատճառը, ամենայն հավանականությամբ, սնունդն է։
Մեդուզաներն առաջացել են մոտ 500 մլն տարի առաջ, երկրագնդի ամենահին բնակչներից են։















