ԱՄՆ-ն և Գերմանիան կարևոր գործընկերներ են. Մերկելն ու Օբաման հանդիպել են

14:06 • 07.06.15

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայում դիմավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ու հայտարարել, որ Գերմանիան ու ԱՄՆ-ն կարևոր գործընկերներ են. տեղեկացնում է ТАСС-ը:


«Ես և մեր տարածաշրջանի բնակիչներն ուրախ ենք, որ Դուք կարողացել եք գալ այստեղ ու ծանոթանալ տեղի մշակույթին: Չնայած որոշ տարաձայնություններին՝ ԱՄՆ-ն մեր բարեկամն է, գործընկերը՝ կարևոր գործընկերը, որի հետ սերտ համագործակցություն ունենք, և կիսում ենք ընդհանուր արժեքները»,-ասել է Մերկելը:


Օբաման իր հերթին հայտարարել է, որ ուրախ է դարձյալ լինել Գերմանիայում: «Սա նախագահի պաշտոնում իմ արդեն չորրորդ այցն է Գերմանիա»,- ասել է նա:


Հիշեցնենք, որ Գերմանիայում տեղի է ունենալու G7 գագաթնաժողովը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև Ուկրաինայի ճգնաժամն ու դրանով պայմանավորված ՌԴ-ի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցը: