Միխայել Շումախերի որդին կոտրել է ձեռքը «Ֆորմուլա-4» ավտոմրցարշավի ժամանակ

20:29 • 07.06.15

«Ֆորմուլա-1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին` Միկը, Ավստրիայում անցկացվող գերմանական «Ֆորմուլա-4» մրցարշավի ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով կոտրել է ձեռքը:


Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` գերմանական Bild պարբերականին հղումով, Շումախերը մրցարշավի երկրորդ փուլում բախվել է ավստրիական Թոմաս Փրայնինգի հետ, ապա դուրս է եկեԼ ցանկապատից:
 

Միևնույն ժամանակ նրան հաջողվել է մրցարշավն ավարտել 10-րդ տեղով: Վթարից հետո մրցարշավորդին ուղարկել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ ձեռքի կոտրվածք են ախտորոշել: Այդպիսով, նա չի կարողանա մասնակցել հաջորդ կիրակի անցկացվող մրցարշավի երրորդ փուլին:


Իր համար դեբյուտային մրցարշավում Շումախերին արդեն հաջողվել է հաղթանակ տանել: Անցյալ տարի Շումախերը փոխչեմպիոն է դարձել ինչպես եվրոպական, այնպես էլ համաշխարհային քարթինգի առաջնությունում: