Մոսկվայում տաքսու վարորդը թունավորել է ուղևորին՝ նրան կողոպտելու համար
Մոսկվայում տաքսու վարորդը թունավորել է ուղևորին, որպեսզի գողանա նրա ջութակն ու պլանշետը։ Տաքսու վարորդը երիտասարդ ուղևորին առաջարկել է գարեջուր, որը խմելուց հետո վերջինս կորցրել է գիտակցությունը և երբ արթնացել է տեղի հիվանդանոցներից մեկում, նկատել է, որ իր ջութակն ու պլանշետը չկան, գրում է interfax.ru-ն։
Քսանչորսամյա երիտասարդը տաքսի էր նստել «Պլանեռնայա» մետրոյի կայարանի մոտ և խնդրել էր վարորդին իրեն տեղափոխել «Պավշինսկայա պոյմա» համայնք։
Վարորդը զրույցի ընթացքում իր թոռնուհու ծննդյան տոնի պատրվակով առաջարկել էր ուղևորին գարեջուր խմել, որի մեջ լցված է եղել ազալեպտին հանգստացնող և հակապսիխոտիկ դեղամիջոց։
Ոստիկանության մամլո ծառայությունից հայտնել են, որ տղամարդուն բժիշկները գտել են անգիտակից վիճակում՝ Լենինգրադյան մայրուղու վրա գտնվող տան բակերից մեկում։
Տուժածից տաքսու վարորդը գողացել էր նաև 10.000 ռուբլի, իսկ վնասի ընդհանուր գումարը կազմել էր 25.000 ռուբլի։ Տղամարդուն այժմ դուրս են գրվել հիվանդանոցից։
Ավելի ուշ, ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է 40-ամյա կասկածյալին։










