Գերմանիայում կայծակը հանդիսատեսին հարվածել է բացօթյա ռոք փառատոնի ժամանակ (տեսանյութ)

11:08 • 07.06.15

Գերմանիայի Ռեյնլանդ Պֆալցե քաղաքում անցկացվող Rock am Ring բացօթյա փառատոնի ժամանակ կայծակը հարվածել է հանդիսատեսին՝ վնասվածքներ պատճառելով 33 մարդու։


Ինչպես տեղեկացնում է kommersant.ru-ն, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։


Եվրոպական հայտնի փառատոնի ժամանակ երկրպագուների ամբոխը սպասելիս է եղել սիրելի երաժիշտների ելույթին։


Այս տարի Rock am Ring-ն անցկացվում է հունիսի 5-7-ը։ Փառատոնի ծրագրում ներառված են Foo Fighters, Slipknot և The Prodigy հայտնի խմբերը։