Երկակի օլիմպիական չեմպիոնը Ռուսաստանում ավտովթարից մահացել է
Սուսերամարտի երկակի օլիմպիական չեմպիոն 40-ամյա Սերգեյ Շարիկովը մահացել է ավտովթարից, գրում է interfax.ru-ն։
Մարզիկի մեքենան Կալուգայի շրջանում բախվել է Lada մակնիշի մեքենայի։ Նշվում է, որ մյուս մեքենայի վարորդը ոստիկան է։
Սերգեյ Շարիկովի մահվան մասին հայտնել է Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մամլո քարտուղար Ելենա Գրիշինան։
Իր կարիերայի ընթացքում Սերգեյ Շարիկովը երեք անգամ աշխարհի և հինգ անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել, ինչպես նաև ստացել է մի շարք պետական մրցանակներ։










