Երգիչ Վլադ Տոպալովը փակված է մնացել սեփական բնակարանում (լուսանկարներ)

16:55 • 07.06.15

Smash!! խմբի նախկին անդամ (2000-2006թթ), երգիչ Վլադ Տոպալովը փակված է մնացել սեփական բնակարանում և ստիպված է եղել զանգահարել արտակարգ իրավիճակների ծառայություն, գրում է kp.ru-ն։


Քսանիննամյա երգիչը ներս էր մտել տուն հագուստը փոխելու համար, սակայն դռան փականի անսարքության պատճառով դուրս գալ տնից նրան չէր հաջողվել։


Նա իր բջջայինը և համակարգիչը թողած է եղել էր մեքենայի մեջ։ Երբ նրա ընկերներից մեկը նկատել է, որ Վլադը չի ներկայացել այդ օրը կայացած երեկույթին անհանգստացել է և զանգահարել է Վլադի քաղաքային հեռախոսին։


Երգիչը լուսանկարները ներբեռնել է Instagram սոցցանց, թե ինչպես են Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները ազատել նրան՝ բացելով մուտքի դուռը։