Արգենտինայի նախագահը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ)
16:26 • 08.06.15
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները կարճատև այց է կատարել Վատիկան և հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, գրում է euronews.com-ը։
Փակ դռների հետևում 1 ժամ 40 րոպե տևած հանդիպման ընթացքում նրանք նվերներ են փոխանակել և զրուցել տարբեր թեմաների շուրջ։
Սա Ֆրանցիսկոս պապի և Արգենտինայի նախագահի 5-րդ հանդիպումն է։ Հռոմի պապը նաև պետք է հանդիպեր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, սակայն Մադուրոն վատառողջ է եղել, և հանդիպումը ստիպված են եղել չեղարկել։
Արգենտինայի ղեկավարն աղքատության կրճատմանն ուղղված ջանքերի համար հունիսի 8-ին պարգևատրվելու է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից։
Placeholder










