Անգլիայում ինքնաթիռն արտահերթ վայրէջք է կատարել մեղվի պատճառով
Սաութհեմփթոնից Դուբլին չվերթն իրականացնող ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան՝ ինքնաթիռի արտաքին մասի սարքավորումում հայտնված միջատի պատճառով, հայտնում է Лента-ն։
Flybe ընկերության ինքնաթիռի օդաչուն հայտնել է տեխնիկական անսարքության մասին , և նրան թույլ է տրվել վայրէջք իրականացնել։
Բարեհաջող վայրէջքից հետո ինքնաթիռի զննման ժամանակ ինժեներները հայտնաբերել են, որ խնդիրների պատճառը եղել է մեղուն։
Ավիաընկերության մամուլի խոսնակը ներողություն է խնդրել պատճառած անհանգստությունների համար։










