Կիպրոսը պաշտոնապես հայտարարել է գազի արդյունաբերական պաշարների հայտնաբերման մասին

17:12 • 08.06.15

Կիպրոսը պաշտոնապես հայտարարել է, որ երկրի «Աֆրոդիտա» գազի հանքավայրի 12-րդ բլոկում գազի արդյունաբերական պաշարներ են հայտնաբերվել։ Այդ մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարարությունը, գրում է Al-Quds արաբական թերթը՝ ամերիկյան Noble Energy-ին հղումով։

 

Ամերիկյան ընկերությունը գազի պաշարները գնահատում է 127,4 մլրդ խմ։

 

Հետախուզական աշխատանքներն իրականացնում է Noble Energy-ի կազմում գտնվող միջազգային կոնսորցիումը։

 

Այժմ ամերիկա-իսրայելական կոնսորցիումը պետք է Կիպրոսի կառավարության հաստատմանը ներկայացնի գազի մշակման և իրացման պլանը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

 

Գազի մի մասը կծախսվի երկրի տնտեսական կարիքների համար, իսկ մյուս մասը կարտահանվի Եգիպտոս՝ ստորջրյա գազամուղով։