Էրդողանը Թուրքիայում կայացած ընտրություններից հետո հայտարարությամբ է հանդես եկել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել, տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը։
Նա ընդգծել է, որ ընտրություններին մասնակցության ցուցանիշն աճել է, ինչը ժողովրդավարացման հարցում վճռականության նշան է։
«Մեր ազգի գնահատականն ամեն ինչից բարձր է։ Նա որևէ կուսակցության միայնակ իշխելու հնարավորություն չի տվել, և նման պատկերի դեպքում ընտրությանը մասնակցած բոլոր կուսակցությունների կողմից ակնկալում եմ առողջ և իրատեսական մոտեցում։
Ընտրությունից հետո սկսված այս նոր ժամանակաշրջանում մեր երկրում կայունության ու վստահության մթնոլորտի, ժողովրդավարական ձեռքբերումների պահպանման համար բոլոր կուսակցություններն անհրաժեշտ զգայունություն պետք է ցուցաբերեն և պատասխանատու մոտեցում դրսևորեն»,- ասել է նա։










