Մեծ Բրիտանիան իր տարածքում կարող է դարձալ ԱՄՆ-ի միջուկային հրթիռներ տեղակայել
Մեծ Բրիտանիան կարող է իր տարածքում դարձյալ միջուկային մարտագլխիկներով հրթիռներ տեղակայել՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման ֆոնին: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, նման հայտարարություն է արել թագավորության արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը:
«Մենք այդ հարցը կքննարկեինք, եթե այն լիներ օրակարգում: Որոշումը մենք կկայացնեինք ԱՄՆ-ի հետ համատեղ: Մեզ անհրաժեշտ է Ռուսաստանին հստակ ազդանշան տալ, որ թույլ չենք տա հատել «կարմիր գիծը»»,-ասել է նախարարը:
Արտգործնախարարը նաև անհանգստություն է հայտնել ռուսական զինված ուժերի աճող ակտիվության և Կալինինգրադում թևավոր հրթիռներ տեղակայելու ՌԴ-ի պլանների առնչությամբ:
Հեմոնդը նաև հավելել է, որ Արևմուտքը չպետք է անհարկի սադրանքների գնա:
Մայիսի 16-ին գեներալ-մայոր Միխայիլ Մատվեևսկին հաղորդել էր, որ Ցամաքային զորքերի հրթիռային բրիգադը, որը տեղակայված է Կալինինգրադի մարզում, մինչև 2018 թվականը վերազինվելու է «Իսկենդեր-Մ» համակարգերով:










