Մահացել է հայտնի հեքիմ Ջունան

15:40 • 08.06.15

Մոսկվայում 66 տարեկանում մահացել է հեքիմ, էքստրասենս, բուժիչ սարքերի հայտնագործող, պոետ, նկարչուհի Ջունա Դավիթաշվիլին։ Այս մասին հայտնել է դերասան Ստանիսլավ Սադալսկին, գրում է Газета-ն։

 

«Ջունան երկու օր կոմայի մեջ էր, այսօր նա հեռացավ... Շտապօգնությունը նրան տարել էր անմիջապես Արբատ փողոցից։ Նա դուրս էր եկել շենքի հարևանությամբ գտնվող խանութ՝ ուտելիք գնելու, և վատացել։ Մի քանի օր առաջ նրան բերել էին հիվանդանոցից, որտեղ վիրահատվել էր, լուրջ խնդիրներ ուներ արյան հետ»,- գրել է դերասանը։

 

Նշվում է, որ բացի բուժումներից, Ջունան զբաղվում էր նաև նկարչությամբ, գրում էր բանաստեղծություններ և պատմվածքներ։

Մահացել է հայտնի հեքիմ Ջունան