Իտալիայում 2 օրում առափնյա փրկարարները մոտ 6000 աֆրիկացի գաղթականի են փրկել

00:01 • 08.06.15

Իտալիայի առափնյա փրկարար ծառայությունը շաբաթ-կիրակի օրերին շուրջ  5900 գաղթականի կյանք է փրկել, ովքեր Հյուսիսային Աֆրիկայից փորձելիս են եղել ծովով հասնել Եվրոպա:


Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` վկայակոչելով իտալացի փրկարարներին, բրիտանական ռազմանավը ավելի քան 3000 գաղթականի է տեղափոխել, որոնց  թվում 10 հղի կին է եղել:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միջերկրական ծովում մեկ օրում տեղի ունեցած 22 փրկարարական գործողության արդյունքում ավելի քան 4000 հյուսիսաֆրիկացի գաղթական է փրկվել: