Ռուսաստանը շարունակում է մնալ Բելառուսի մտերիմ դաշնակիցն ու գործընկերը. Բելառուսի ԱԳՆ
Մինսկը չի փոխում Մոսկվայի հետ համագործակցության արտաքին քաղաքականության վեկտորը, հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մաքեյն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ, գրում է Газета-ն։
«Լրատվամիջոցներում կան հրապարակումներ, որ ինչ-որ մեկը փոխում է արտաքին քաղաքականության ուղղությունը։ Մենք դիտարկում ենք և կդիտարկենք Ռուսաստանը որպես ամենամտերիմ դաշնակից և գործընկեր, և միշտ էլ կպահպանենք մեր համաձայնեցված մոտեցումները»,- ասել է Մաքեյը։










