Քեյթ Մոսին դուրս են բերել ինքնաթիռից՝ անպարկեշտ վարքի համար
Բրիտանացի ֆոտոմոդել և երգչուհի Քեյթ Մոսը հայտնվել է ոստիկանությունում՝ Easyjet ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից հետո։ Օդանավն իրականացրել է թուրքական Բոդրում հանգստավայրից դեպի Լոնդոնի Լութոն օդանավակայան չվերթը, հայտնում է Корреспондент-ը։
Ինչպես հայտնում են Բեդֆորշիր կոմսության ոստիկանությունից՝ իրավապահներին կանչել են ինքնաթիռի մոտ՝ ուղևորուհուն դուրս հանելու համար։
Ընդ որում՝ ոչ մի գրավոր բողոք 41-ամյա մոդելի վարքի վերաբերյալ ոստիկանություն չի ստացվել։
Ավիաընկերության մամուլի ծառայությունում ընդգծել են, որ իրենք մտադիր չեն հանդուրժել անպարկեշտ վարք իրենց չվերթներում և միշտ էլ տեղյակ կպահեն իշխանություններին ինքնաթիռներում նման դեպքերի մասին։










