90-ամյակը տոնած Բարբարա Բուշը կիսվել է իր գաղտնիքներով

16:04 • 09.06.15

ԱՄՆ նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը, ով երկուշաբթի տոնել է իր ծննդյան 90-ամյակը, պատմել է իր գաղտնիքների մասին, գրում է Газета-ն։

 

Պարզվում է՝ ծերանալու դեմ միջոցը Բուշի համար մարգարիտն է։ Ամերիկյան Today շոուի եթերում նրա թոռնուհին՝ Ջենա Բուշ Հեյգերը տատիկին ասել է. «Դու հայտնի ես քո մարգարիտների շնորհիվ»։

 

«Մարգարիտը պետք է ծածկի կնճիռները, ինչը նա այլևս չի անում...»,- պատասխանել է Բուշը։

 

Բացի այդ, նախկին նախագահի կինը պատմել է՝ ինչու է որոշել չթաքցնել ճերմակ մազերը։

«Ես ցանկանում էի խաղալ գոլֆ, թենիս, ցանկանում էի լողալ։ Սակայն իմ մազերը դառնում էին նարնջագույն, կանաչ, դեղին՝ կախված լողավազանում քլորի քանակից։ Այդ պատճառով էլ ես որոշեցի ճերմակել»,-ասել է նա։