Եվրախորհրդարանի պատգամավորներն Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել քաղբանտարկյալներին

16:07 • 09.06.15

Եվրախորհրդարանի երեկ կայացած նիստի ընթացքում մի խումբ պատգամավորներ ակցիա են իրականացրել՝ կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպաններին ու լրագրողներին:



Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, ակցիայի նախաձեռնողը Եվրախորհրդարանի փոխնախագահ, «կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկն է:



Նիստի բացմանը պատգամավորների խումբը հագել է Լեյլա Ալիևայի, Խադիջա Իսմայիլովայի, Անար Մամեդլիի, Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիևի ու Էմին Հուսեյնովի լուսանկարներով շապիկներ:

 

Հետո ելույթ է ունեցել Լունաչեկն ու հայտարարել, որ Եվրոպան չի կարող անտեսել քաղբանտարկյալների խնդիրն ու կոչ է արել հատուկ բանաձև ընդունել այդ հարցի վերաբերյալ:

 

Նիստի նախօրեին իրավապաշտպան այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Amnesty İnternational-ը , Freedom House-ը, Humaт Right Watch-ը և Մարդու իրավունքների նորվեգական տունը, համատեղ հայտարարություն էին տարածել, որով անհանգստություն էին հայտնել Եվրոպական խաղերի նախաշեմին Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող ճնշումների առնչությամբ: