Դանիայի իշխանությունները նախկին թմրամոլներին ուղարկում են Կարիբյան կղզիներ
Դանիայի իշխանություններն էկզոտիկ միջոց են հայտնաբերել նախկին թմրամոլների և հանցագործների վերականգնման համար։ Նրանք թողարկել են մեկ տարով այդ երիտասարդներին Կարիբյան կղզիներ ուղարկելու ծրագիրը, գրում է ДНИ.ru-ն։
Ծրագրի համար հատկացվել է մոտ 4 մլն դանիական կրոն։ Նախագծից օգտվել է արդեն 59 մարդ, հարկատուները յուրաքանչյուրի համար ծախսել են մոտ 70.000 կրոն։ Մի ամբողջ տարի նախկին թմրամոլներն անցկացրել են Den Maritime Base ընկերության նավերի վրա։ Դատելով ծրագրի մասնակիցների կարծիքներից՝ ուղևորությունը բավականին հագեցած է եղել։
«Ես 2 անգամ բարձրացել եմ հրաբխի վրա, շատ եմ վարել ջրային դահուկներ, գնացել եմ ջունգլիներ»,- պատմել է 22-ամյա Քրիստիանը, ով նախկինում խանութ է թալանել։
Ընդ որում՝ կազմակերպիչները նշել են, որ խոսքը ոչ թե արձակուրդի մասին է, այլ միջավայրի փոփոխության։ Նրանք նաև ընդգծել են, որ ուղևորությունից վերադարձածներից մեկն այլևս թմրադեղ չի օգտագործել և հանցագործության ուղին չի բռնել։










