ԵՄ-ն մոտ օրերս մեկ տարով կերկարաձգի Ղրիմի նկատմամբ պատժամիջոցները

14:01 • 09.06.15

Եվրամիությունը մտադիր է մոտ ապագայում երկարաձգել Ղրիմի նկատմամբ պատժամիջոցները ևս մեկ տարով, այս մասին հայտարարել է ԵՄ-ում Լյուքսեմբուրգի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Բրաունը, փոխանցում է Корреспондент-ը։

 

«Ես հստակ չգիտեմ՝ երբ, սակայն սկզբունքային որոշումը կայացվել է։ Հնարավոր է՝ դա տեղի կունենա ԵՄ-ի՝ միջազգային հարցերով հաջորդ խորհրդի ժամանակ՝ հունիսի 22-ին։ Խոսքը մեկ տարով երկարաձգելու մասին է, դա տեղի կունենա մոտ օրերս»,- ասել է Բրաունը։