Իրանում կանանց մասամբ կթույլատրվի մարզադաշտեր այցելել

23:22 • 09.06.15

Իրանում մարզադաշտերի դռները մասամբ բացվել են կանանց համար:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, իրանցի կին մարզասերներին մասնավորապես կթույլատրեն դիտել Վոլեյբոլի աշխարհի լիգայի խաղերը Թեհրանում, որոնք տեղի են ունենալու այս ամսվա վերջին:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան` Կանանց և ընտանիքի հարցերով վարչության փոխնախագահը, արևմտյան ԶԼՄ-ներին ասել էր, որ կառավարությունում հանգել են այդ մոտեցմանը:

Ավելի վաղ Իրանի վրա էր սևեռվել աշխարհի ուշադրությունը, երբ իրանական ծագումով բրիտանուհուն ազատազրկել էին տղամարդկանց ֆուտբոլային հանդիպմանը ներկա լինելու համար:

Առայժմ Իրանում կանանց կթողնեն որպես հանդիսատես դիտել տղամարդկանց այնպիսի սպորտաձևերի մրցություններ, ինչպիսիք են վոլեյբոլը, բասկետբոլը, հանդբոլը, թենիսը:

1979-ի Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում կանանց արգելվել էր մարզաձևերի մրցույթներ դիտել, չնայած արտասահմանցի կանայք կարող են ներկա լինել իրենց երկրների թիմերի խաղերին: