Ճապոնիայում շոգի պատճառով մոտ 600 մարդ է հոսպիտալացվել

11:51 • 09.06.15

Ճապոնիայում հունիսի 1-7-ը շոգի պատճառով մոտ 600 մարդ է հոսպիտալացվել։ Մարդկանց հոսպիտալացման մասին լուրերը ստացվում են Տոկիոյից, Օսակայից, Սաիտամա, Ֆուկուոկա, Օկինավա և այլ պրեֆեկտուրաներից, գրում է Корреспондент-ը։

 

Այժմ Ճապոնիայի շատ շրջաններում տապը նվազել է և փոխարինվել հորդառատ անձրևներով։ Խոշոր քաղաքներում օդի ջերմաստիճանը չի բարձրանում 26 աստիճանից։

 

Երկրի օդերևութաբանական գործակալության կանխատեսումներով՝ տեղումների արագությունը երկրի հարավում կարող է կազմել ժամում մինչև 50 մմ։ Մի շարք շրջաններում հայտարարվել է հնարավոր սողանքների և հեղեղումների մասին։