Պակիստանում անցկացված Հարսանեկան նորաձևության շաբաթը՝ ֆոտոշարքով
Կարաչիում Հարսանեկան նորաձևության շաբաթվա շրջանակում անցկացվել են ցուցադրություններ, գրում է РИА Новости-ն։
Պակիստանցի հարսնացուների ժամանակակից զգեստները համադրում են արևելյան ավանդույթները եվրոպական միտումների հետ։
Պակիստանում հարսանյաց զգեստի ավանդական գույնն է համարվում կարմիրը։ Սակայն ժամանակակից աղջիկներն ընտրում են ոչ միայն կարմիր, այլև այլ գույներ իրենց զգեստների համար։
Որպես կանոն՝ այս երկրում հարսանիքն անցկացվում է 4 օր, այդ պատճառով էլ հարսը պետք է մի քանի զգեստ ունենա։
Հարսանեկան նորաձևության շաբաթվա ցուցադրություններում որոշ դիզայներներ բավականին հեռացել են արևելյան ավանդույթներից և բացել հարսնացուների ոտքերը։






















