Սաակաշվիլին և Սոբչակն այցելել են Օդեսայի գյուղերից մեկը (լուսանկարներ)

16:54 • 09.06.15

Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին այսօր եղել է Օդեսայի սելեկցիոն-գենետիկական ինստիտուտի դաշտերում։ Այստեղ անցկացվել է 2015թ. բերքահավաքի նախապատրաստության հարցերի վերաբերյալ սեմինար, գրում է Корреспондент-ը։

 

Շրջանի ղեկավարը եղել է դաշտերում, իսկ հետո այցելել է Կոմինտերնովի շրջանի Պերշոտրավնևոյե գյուղ, որտեղ հանդիպել է տեղի բնակիչների հետ։ Նրան ուղեկցել է ռուս հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը։

 

Սաակաշվիլին նշել է, որ Ուկրաինան, ունենալով հարուստ պոտենցիալ, շարունակում է մնալ ամենաաղքատ երկիրը Եվրոպայում։ Նա խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ և օգնել մարդկանց խուսափել բյուրոկրատական և կոռուպցիոն խոչընդոտներից։