Ձերբակալություններ Սյունիքում Զաքարյան եղբայրների ծեծի գործով. pastinfo.am
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Զաքարյան եղբայրների ծեծի գործով ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ ձերբակալություններ է իրականացրել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ եղբայրներից մեկին՝ Մուշեղ Զաքարյանին, ծեծելու դրվագով տեղի են ունեցել առերեսումներ, տուժողը պնդել է իր ցուցմունքները, որին էլ հաջորդել են ձերբակալությունները:
Մյուս եղբայրը՝ Հարություն Զաքարյանը, ներկայումս բուժում է ստանում Մոսկվայում, և դա է պատճառը, որ նրա հետ առերեսումներ առայժմ չեն իրականացվել։
Հիշեցնենք, որ այդ ծեծկռտուքի գործով ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ որոշում էր կայացրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին հարկադիր բերման ենթարկելու մասին, ով ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










