Սպիտակ տունը տարհանվել է. լուսանկարներ

22:51 • 09.06.15

ԱՄՆ-ում հապճեպ տարհանվել է Սպիտակ տունը: Russia Today-ի փոխանցմամբ նախ ճեպազրույցների սրահում  ընդհատվել է ընթացող ճեպազրույցը: Լրագրողներից բացի տարհանվել են նաև ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աշխատակիցները:

Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ հատուկ ծառայությունները կատարվածի առիթով մեկնաբանություն չեն տալիս:

NBC Nightly News -ը նույնի առիթով հայտնում է, որ «տարօրինակ բան է տեղի ունեցել. հատուկ ծառայությունները ընդհատել են ցերեկվա ճեպազրույցը»: