Բրյուսելում պայթյունի վտանգի պատճառով ԵՄ Խորհրդի և Եվրախորհրդարանի շենքերում գտնվող մարդիկ տարհանվել են
Բրյուսելում ԵՄ Խորհրդի և Եվրախորհրդարանի շենքերում գտնվող մարդիկ տարհանվել են՝ պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնել է Le Soir թերթի լրագրող Յուրեկ Կուչկևիչը Twitter-ում, փոխանցում է Газета-ն։
Անհանգստություն է առաջացրել ավտոմեքենան, որը կայանված է եղել համալիրի ներսում։
Տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որը նույնպես դադարեցվել էր, այժմ վերականգնվել է։










