Հարձակվել են Աշտարակի կոնյակի գործարանի տնօրենի վրա. նա հոսպիտալացվել է. Pastinfo.am

10:01 • 10.06.15

Աշտարակի կոնյակի գործարանի տնօրեն Ա.Հարությունյանը երեկ երեկոյան քթի կոտրվածքով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն, այս մասին տեղեկացնում է Pastinfo.am–ը:

 

Կայքի տեղեկություններով, տնօրենը նման վնասվածք է ստացել իրենց շենքի բակում հարևանի հետ ունեցած վիճաբանության ժամանակ:
 

Հարևանը նախ հարվածել է ձեռքերով՝ կոտրելով նրա քիթը, ապա ատրճանակը պահել է դեմքին` սպառնալով կրակել:
 

Ներկաների միջամտության արդյունքում ատրճանակով հարևանն օդ է կրակել և շարունակել է հայհոյել հարևաններին:


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։