Ինքնահռչակ ԴԺՀ-ում Ուկրաինայի կազմ վերադարձը համեմատել են ինքնասպանության հետ
Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները չեն վերադառնա Ուկրաինայի կազմ, խոսքը միայն պայմանագրային հարաբերությունների մասին է: Այդ մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մինսկում բանակցությունների ժամանակ ինքնահռչակ ԴԺՀ լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը, հաղորդում է lenta.ru-ն:
«Եթե իսկապես իրականացվեն Մինսկի համաձայնությունների բոլոր կետերը, եթե իրականացվի սահմանադրական բարեփոխում, այդ ժամանակ իսկապես հնարավորություն կա քննարկելու Կիևի հետ պայմանագրային հարաբերությունների ինչ-որ ձևաչափ, բայց այդ ձևաչափն արդեն հստակ գծագրվում է»,- ասել է Պուշիլինան:
Նա դժվարացել է նկարագրել, թե ինչպիսին կլինեն Ուկրաինայի հետ հանրապետությունների հարաբերությունները, քանի որ Կիևին, նրա խոսքով, դուր չի գալիս ինքնավարություն ձևակերպումը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները չեն պատրաստվում «ինքնասպան» լինել և պատրաստ չեն «գնալ Ուկրաինայի քաղաքական դաշտ»:
«Մեզ համար դա իհարկե կլիներ ինքնասպանության նման բան… Ոչ մեկ չի պատրաստվում այդ ուղղությամբ գնալ: Բայց պայմանագրային հարաբերությունները միջազգային գործընթացների շրջանակներում հնարավոր են և չեն բացառվում»,- հավելել է Պուշիլինը:










