Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները ՌԴ կազմի մեջ մտնելու ցանկություն են հայտնել

14:41 • 10.06.15

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները Ղրիմը Ռուսաստանի մաս են համարում, դեռ ավելին՝ ինքնահռչակ հանրապետությունները լավագույն տարբերակում նույնպես կցանկանային ՌԴ կազմի մեջ մտնել, հաղորդում է ria.ru-ն:

 

Կոնտակտային խմբում ինքնահռչակ ԴԺՀ ներկայացուցիչ Դենիս Պուշիլինի և Մինսկի բանակցություններում ինքնահռչակ ԼԺՀ ներկայացուցիչ Վլադիսլավ Դեյնեգոյի համապատասխան հայտարարությունը հրապարակել է «Լուրերի Դոնեցկի գործակալությունը»:

 

«Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները Ղրիմը համարում են Ռուսաստանի մաս: Ավելին՝ մեր պետությունները նույնպես լավագույն տարբերակում կցանկանային մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ»,- ասված է հայտարարությունում:

 

Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքում թերակղզին առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին։