Եգիպտոսի զբոսաշրջային Լուքսոր քաղաքում մահապարտը ռումբ է պայթեցրել

13:52 • 10.06.15

Եգիպտոսի հարավում գտնվող զբոսաշրջային Լուքսոր քաղաքում՝ հնագույն Կառնակի տաճարի մոտակայքում, մահապարտը ռումբ է պայթեցրել: Այդ մասին հաղորդել է ոստիկանությունը, գրում է BBC-ն:

 

Երկրի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկու մահապարտները մահացել են:

 

Վիրավորների և այլ զոհերի մասին տեղեկություններ չկան:

 

Կառնակի տաճարը Եգիպտոսի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է: