Էրդողանի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի ընդդիմադիր պատգամավորը

16:43 • 10.06.15

Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները պետք է փոխանցվեն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալին:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, պատգամավոր ընտրված Բայքալը Թուրքիայի նորընտիր խորհրդարանի ամենատարեց անդամն է:

 

Բալքալն ընտրվելու է խորհրդարանի խոսնակ, և, համաձայն Թուրքիայի օրենսդրության, նախագահի բացակայության ընթացքում խորհրդարանի ղեկավարը ստանձնում է նախագահի պարտականությունները:



Էրդողանը մեկնելու է Բաքու՝ մասնակցելու Եվրոպական խաղերի բացման արարողությանը: