Էստոնիայի քաղաքներից մեկում գործարան է այրվում. քաղաքի վրայով թունավոր ծուխ է տարածվում
Էստոնիայի Սիլամյաե քաղաքում՝ Silmet հազվագյուտ հողային մետաղների արտադրության ձեռնարկության տարածքում, հրդեհ է բռնկվել, փոխանցում է Корреспондент-ը։
Ըստ տեղեկությունների՝ քաղաքի վրայով թունավոր ծուխ է տարածվում, փրկարարները կոչ են անում բնակչությանը մնալ շենքերում, ինչպես նաև՝ չբացել պատուհանները։
Փրկարարական վարչության մամուլի խոսնակի խոսքով՝ թունավոր ծխի պատճառով աշխատանքային պայմաններն այժմ շատ են բարդացել։ Հայտնի չէ նաև՝ ինչ է այրվում և կա արդյոք պայթյունի վտանգ այրվող շինությունում։
«Այնտեղ քիմիական նյութեր են, դեռևս հասկանալի չէ՝ տեղի կունենա՞ պայթյուն, թե՞ ոչ։ Փրկարարները ենթադրում են, որ շինությունում կարող են լինել ինչ-որ թթուներ, սակայն հստակ դեռ հայտնի չէ»,- ասել է նա։










