ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 16-ին

10:22 • 10.06.15

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 16-ին, Ցյուրիխում, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Ֆեդերացիայի նոր նախագահի համար կքվեարկի կազմակերպության 209 անդամ:

 

Մայիսի 27-ին Ցյուրիխում ձերբակալվել էին կազմակերպության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագահի պաշտոնում վերընտրվելուց օրեր անց՝ հունիսի 2-ին, ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավար Յոզեֆ Բլատերը հրաժարական է տվել։