ՖԻՖԱ-ն դադարեցրել է Աշխարհի առաջնություն-2026-ի համար դիմումների ընդունումը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան դադարեցրել է 2026 թվականի աշխարհի առաջնության անցկացման համար դիմումների ընդունումը կոռուպցիոն սկանդալի պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՖԻՖԱ-ն պետք է որոշեր 2026 թվականին աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրից 2017 թվականի մայիսին Կուալա-Լումպուրում:
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն անհեթեթ է անվանել ներկայիս պայմաններում դիմումների ընդունման գործընթացը սկսելու հնարավորությունը: Այս պահի դրությամբ 2026 թվականի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրենց ցանկությունն արտահայտել են Կանադան, Մեքսիկան և Կոլումբիան: Սպասվում էր, որ դիմումներ կներկայացնեն ԱՄՆ-ն, Ղազախստանը և Մարոկկոն:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է կազմակերպությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին իր պաշտոնից հրաժարական տալու մասին:










