Հնդկաստանի դատարանն արգելել է Մումբայում հայտնի ձիակառքերի գործունեությունը (լուսանկարներ)
Հնդկաստանում դատարանն անօրինական է ճանաչել Մումբայ քաղաքի հանրահայտ ձիակառքերի գործունեությունը։
Արծաթագույն Վիկտորիաները, որոնք նման են Վիկտորիա թագուհու իշխանության տարիներին տարածված կառքերին, եղել են Մումբայի փողոցներում բրիտանական գաղութային տարիներից ի վեր, և տարիներ շարունակ զբոսաշրջային գրավչություններից են եղել:
Երկուշաբթի օրը, սակայն, դատարանը բավարարել է կենդանիների պաշտպանության խմբերի հայցը, ըստ որի՝ այս կառքերը պետք է արգելվեն՝ ձիերի նկատմամբ վատ վերաբերմունքի պատճառով։
Քաղաքում այս կառքերն աշխատացնողները պետք է 12 ամսվա ընթացքում դադարեցնեն դրանց գործունեությունը:
Դատարանը նաև վճռել է, որ դրանց հետ կապված բոլոր ախոռները պետք է փակվեն, այն պահանջել է տեղի իշխանություններից ծրագիր կազմել այդ ոլորտում ներգրավված մոտ 700 մարդու օգնություն տրամադրելու համար:
















