Ավտովթար Կոտայքի մարզում. ՌԴ-ից ժամանած 30-ամյա երիտասարդը տեղում մահացել է.Shamshyan.com
Կոտայքի մարզում երեկ՝ ժամը 23:10-ի սահմաններում, Լեռնանիստ գյուղի բնակիչ 30-ամյա Հայկ Սարգսյանը իր վարած Toyota մակնիշի 200 LT 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում դեպի Լեռնանիստ գյուղ տանող ճանապարհահատվածին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին, ինչի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վարորդը տեղում մահացել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Կայքը տեղեկացնում է, որ ավտոմեքենան հողաթմբին բախվելու ժամանակ վարորդը մեքենայից դուրս է ընկել և նրա դին հայտնաբերվել է մեքենայից 10 մետր հեռավորության վրա: Ըստ կայքի տեղեկությունների՝ երիտասարդը վերջերս էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










