Երևանում Mercedes-ը բախվել է էլեկտրասյանը և կիսվել (լուսանկարներ). shamshyan.com

11:19 • 10.06.15

Այսօր ժամը 06:45-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 VՏ 992 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և մոտ 200 մետր գլխիվայր շրջվելով՝ առաջ ընթացել: 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։  

Հարվածի արդյունքում Mercedes-ը մեջտեղից կիսվել է, իսկ էլեկտրասյունը՝ ամբողջովին վնասվել: Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։