Մեքսիկայում քաղաքապետի ընտրություններում հանգուցյալ է հաղթել
Մեքսիկայի Յուրեկուարո քաղաքի քաղաքապետի ընտրություններում հաղթել է մեկը, ով մահացել է քվեարկությունից մի քանի շաբաթ առաջ, գրում է Газета-ն։
Հանգուցյալ Էնրիկե Էրնանդեսի օգտին քվեարկել է բնակիչների մոտ 37%-ը։ Նշվում է, որ նա բավականին առաջ է անցել իր մրցակիցներից։
Ընտրողներն իրենց ձայները տվել են հանգուցյալ թեկնածուին, քանի որ նրա ազգանունը քվեաթերթիկներից ջնջված չի եղել։
Էրնանդեսը մահացել է մայիսի կեսերին, երբ անհայտ զինված անձինք կրակ են բացել թեկնածուի վրա նրա նախընտրական ցույցի ժամանակ։ Այդ ժամանակ վիրավորվել է ևս 3 մարդ։
«Մորենա» շարժումը, որն առաջադրել էր Էրնանդեսի թեկնածությունը, իր նոր թեկնածուին է ներկայացրել, ով էլ զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը։










