Մոսկվայում «գողական» հավաքի ժամանակ 2 «հեղինակություն» է ձերբակալվել

14:17 • 10.06.15

Մոսկվայի կենտրոնում կայացած «գողական» հավաքի ժամանակ ձերբակալվել են «հեղինակություններ» 40-ամյա Բագրատ Պանցուլայան (Մարատ Սուխումցի) և 26-ամյա Իրակլի Սուխումցին, գրում է rosbalt.ru-ն։

 

Մարատ Սուխումցին «թագադրվել» է 2000-ականների սկզբին ազդեցիկ «օրենքով գողերի» կողմից։ Իրավապահների տվյալներով՝ նա Մոսկվայի տարածքում գլխավորում էր էթնիկ խմբավորում, որը ձեռնարկում էր գողություններ, շորթումներ և հարձակումներ։

 

Բացի նրանցից, հավաքի ժամանակ ձերբակալվել է նաև վրաց-քրդական հանցավոր խմբավորման առաջնորդ Թեքո մականունով 42-ամյա Թեյմուրազ Ֆարոյանը։