Օբամայի ընտանիքը չի լքել Սպիտակ տունը տարհանման ժամանակ

08:50 • 10.06.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մնացել է Սպիտակ տան Օվալաձև սրահում՝ մամուլի համար նախատեսված շինությունից անձնակազմի տարհանման պահին, գրում է Газета-ն։

 

Շենքում են մնացել նաև նախագահի կինը և 2 դուստրերը, հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էրնեստը։

 

Սպիտակ տան հնարավոր ականապատման մասին ահազանգը հնչել է Վաշինգտոնի ոստիկանությունում։ Գաղտնի ծառայությունը տարհանում է իրականացրել Սպիտակ տանը։