Լեհաստանի Սեյմի խոսնակն ու երեք նախարար հրաժարական են ներկայացրել

22:38 • 10.06.15

Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչը հայտնել է նախարարներից երեքի հրաժարականի մասին:
Ինչպես փոխանցում է  Газета.Ru-ն` Reuters-ին հղումով, իրենց հրաժարականի մասին են հայտարարել առողջապահության,  ֆինանսների և սպորտի նախարարները:


Ավելի ուշ հաղորդվել է, որ հրաժարական է ներկայացրել նաև Լեհաստանի խորհրդարանի` Սեյմի խոսնակ Ռադոսլավ Սիկորսկին:


«Ես որոշում եմ կայացրել հրաժարվել Սեյմի խոսնակի գործառույթներից», - հայտարարել է Սիկորսկին:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտոնապես Լեհաստանի նոր նախագահ է ընտրվել Անջեյ Դուդան: «Օրենք և արդարություն» կուսակցության թեկնածուն ձայների 100 տոկոսի հաշվարկից արդյունքում հավաքել է 51.55 տոկս ձայն: