Դդմի սերմերը սպանում են քաղցկեղի բջիջները, կարգավորում քունը և բարելավում տեսողությունը
Իսպանիայում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ դդմի սերմերը այնպիսի բաղադրիչներ են պարունակում, որոնք արդյունավետ պայքարում են քաղցկեղի բջիջների դեմ, ինչպես նաև օգտակար են վատ տրամադրությունը վերացնելու համար:
Ինչպես ներկայացնում է healthylifetricks.com-ը` դդմի սերմերը հարուստ են սպիտակուցներով, մանգանով, մանրաթելերով, կալիումով և ֆոսֆորով: Այս սերմերը պարունակում են մեծ քանակությամբ ցինկ, որը շատ կարևոր է իմունային համակարգի ամրության համար: Դրանք օգտակար են օրգանիզմում բջիջների ճիշտ բաժանման ու զարգացման համար, դրականորեն են ազդում քնի կարգավորման և մաշկի վրա, բարելավում են տեսողությունն ու լավ տրամադրություն հաղորդում:
Ինչպես հետազոտությունն է ցույց տվել՝ այս սերմերը օգտակար են գրեթե բոլոր տեսակի քաղցկեղի դեմ պայքարում և հակաբորբոքային հատկություններ ունեն: Իսկ գերմանական հետազոտությունը ցույց է տվել, որ հասուն տարիքում օրական հիմունքով դդմի սերմեր օգտագործող կանանց մոտ 23 տոկոսով նվազում է կրծքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը:
Օգտակար է նաև դդմի սերմերի յուղը, որը հատկապես արդյունավետ է շագանակագեղձի հիվանդության ժամանակ: Յուղը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կանխում են քաղցկեղի բջիջների ձևավորումը:
Դդմի սերմերում սպիտակուցի մեծ պարունակությունը հիմնական գործոնն է ավելորդ քաշից ձերբազատվելու համար: 30 գրամ սերմը 5 գրամ սպիտակուց է պարունակում, որը բավարար է հագեցվածության զգացում ունենալու համար:










