Պուտինի աշխատակազմը պատրաստ է պատասխանել G7-ի պատժամիջոցներին
Ռուսաստանը կարող է երկարաձգել պատասխան պատժամիջոցները՝ «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդների վերջին հայտարարություններից հետո։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել է նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը։
«Կայացել է «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը, որի ընթացքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը երկարաձգվել է։ Այդ իսկ պատճառով լիովին տրամաբանական է, որ Ռուսաստանը նույնպես կերկարաձգի իր պատժամիջոցները»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն և G7-ը կարող են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյք Լյուն հայտնել էր, ԱՄՆ-ն ու G7-ի իր դաշնակիցները պատրաստ են անհրաժեշտության դեպքում հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, որպեսզի «պատասխան տան Ուկրաինայի արևմուտքում այդ երկրի կողմից կիրառվող ագրեսիային»։










