Տաջիկստանի մայրաքաղաքից ոչ հեռու կայծակի հարվածից 3 քույրեր են մահացել

09:26 • 10.06.15

Տաջիկստանի մայրաքաղաքի արվարձաններից մեկում կայծակը դարձել է երեք երիտասարդ կանանց՝ հարազատ քույրերի մահվան պատճառ, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

«Հարազատ քույրեր 28-ամյա Նիգինան, 17-ամյա Մարխաբո Սաիդովաները կայծակի հարվածից մահացել են տեղում, իսկ նրանց 23-ամյա քույրը՝ Մավլյուդան, մահացել է ավելի ուշ՝ հիվանդանոցում»,-ասված է երկրի արտակարգ իրավիճակների կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:



Նշվում է, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Ռուդաքի շրջանում՝ Դուշանբեից 10 կմ հեռավորությամբ:



Գերատեսչության տվյալներով՝ Տաջիկստանում ամեն տարի կայծակի հարվածից 4-5 մարդ է մահանում: