Վարդենիսում վրաերթի են ենթարկել 5-ամյա երեխայի

10:18 • 10.06.15

Հունիսի 9-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.50-ին, «գլխի ճակատային, ծոծրակային շրջանի, աջ նախաբազկի և դաստակի, կրծքավանդակի աջ կեսի, գոտկային հատվածի և աջ հետույքային շրջանի քերծված վերքեր, ծոծրակային հատվածի հեմատոմա, աջ ականջախեցու և աջ թիակային շրջանի մանր կետային արյունազեղումներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա տղա:
 

Հարազատները հայտնել են, որ երեխան նշված վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 16.45-ի սահմաններում, իրենց շենքի շքամուտքի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:

 

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդենիսի  Երիտասարդության փողոցում վրաերթի է ենթարկել երեխային և պատճառել նշված վնասվածքները:
 

Կատարվում է քննություն: