Ուորլիքը հանդիպել է Բաքվի Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների հետ
ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է մարզիկների հետ, ովքեր Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին կներկայացնեն Հայաստանը: Այդ մասին տեղեկանում ենք Twitter-ում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան էջից:
Դեսպանատան էջում նաև լուսանկար է հրապարակվել այդ հանդիպումից:
Երեկ հաղորդվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է հայ պատգամավորների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը:











