Ֆրանիսայում վիճակախաղով մեկ միլիոն եվրո շահած անձին զրկել են շահումից
Ֆրանսիայում EuroMillions վիճակախաղի մասնակիցը, ով շահել էր մեկ միլիոն եվրո, զրկվել է իր գումարի անհայտ մնալու պատճառով, գրում է Le Figaro-ն։
Անհայտ անձն ապրիլի 7-ին ձեռք էր բերել վիճակախաղի տոմսն Ալպերում գտնվող Վար համայնքի բարերից մեկում։
Մայիսի վերջին հայտարարվել էր վիճակախաղի տոմսի հաղթող թվերը։ Վիճակախաղի կազմակերպիչներն ուղիղ մեկ շաբաթ փորձել են գտնել հաջողակին, սակայն չի ստացվել։ Շահումը ետ է ուղարկվել է EuroMillions-ի ֆոնդ։
EuroMillions-ը միջազգային վիճակախաղ է, որը հիմնադրվել է 2004-ին՝ ֆրանսիական, իսպանական և բրիտանական ընկերությունների կողմից։
Այս պահին այն գործում է Եվրամիության 12 երկրներում։










