Բայդենը հաստատել է ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի ու G7-ի իր գործընկերների մտադրությունը

09:43 • 11.06.15

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հաստատել է ԱՄՆ-ի ու «Մեծ յոթնյակի» իր գործընկերների մտադրությունը՝ Ռուսաստանի հանդեպ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ:

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
 

«Փոխնախագահն ընդգծել է Միացյալ Նահանգների ու գործընկերների վճռականությունը՝ Ռուսաստանի վրա ճնշումը շարունակելու վերաբերյալ, որպեսզի վերջինս լիովին իրականացնի մինսկյան համաձայնությունները, այդ թվում՝ ուկրաինական կողմին վերադարձնի միջազգային սահմանի վերահսկողությունն ու ռուսական զորքն ու զենքերը դուրս բերի Ուկրաինայի տարածքից»,-ասված է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի ու Բայդենի հանդիպումն ամփոփող հաղորդագրության մեջ:

 

Փոխնախագահը նաև նշել է, իրենք և G7-ի գործընկերները պատրաստ են լրացուցիչ լուրջ պատժամիջոցներ մտցնել։