ՏԿԱԻՆ-ի՝ հաշմանդամություն ունեցող 15 աշխատակից կմասնակցի Ճապոնական կարատեի ասոցիացիայի բաց առաջնությունը
«Դինամո» մարզադաշտում հունիսի 13-ին, ժամը 12.00-ին կմեկնարկի Հայաստանի Ճապոնական կարատեի ասոցիացիայի բաց առաջնությունը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Առաջնությունն անցկացվում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության, JKA Armenia-Ճապոնական կարատեի ասոցիացիայի և «Ունիսոն» ՀԿ նախաձեռնությամբ` «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի շրջանակում: Մրցաշարին մասնակցում է Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող ավելի քան 300 մարզիկ, որոնց թվում է նաև ՏԿԱԻՆ հաշմանդամություն ունեցող 15 աշխատակից:
Առաջնության բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը:










